7 Հունիսի 2012, 734 - Ա
«ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ՄՈՒՇ-2» ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԹԱՂԱՄԱՍԸ ԲՈՒԼՎԱՐԱՅԻՆ ՓՈՂՈՑԻՆ ՄԻԱՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում անցկացված «Գյումրի քաղաքի «Մուշ-2» նորակառույց թաղամասը Բուլվարային փողոցին միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքները՝ որպես Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի և «Ախուրյանի Կոոպշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև N ՇՄ-ԲԸ-ԱՇՁԲ-ՃՇ-12/01 ծածկագրով 489837392 դրամ արժեքով գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման: