24 Մայիսի 2012, 727 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1549-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» N 1549-Ա որոշման 1-ին կետում «6 ամսով» բառերը փոխարինել «5 տարի ժամկետով» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո բանակցել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 6-ի N 1549-Ա որոշման 2-րդ կետի հիման վրա կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր.
2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համաձայնագրի կնքոմից հետո մեկամսյա ժամկետում բանակցել «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ և ապահովել հավատարմագրային կառավարչի գործող ծրագրում գործողությունների ժամկետների մասով համապատասխան փոփոխությունների կատարումը: