Կառավարության որոշումներ

31 Մայիսի 2012, 706 - Ն

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏ ՄԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ներմուծման հավաստագրի տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) վերջնական օգտագործողի և ներմուծման հավաստագրերի ձևերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշմամբ հաստատված հավաստագրերի ներքո իրականացված ներմուծման մասին տեղեկատվությունը տվյալ գործարքների մաքսային ձևակերպման պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված