1 Սեպտեմբերի 2005, 1421 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Առանց բարձրագույն կրթության ոստիկանության ավագ և գլխավոր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողներին ավելի բարձր պաշտոնի նշանակելու նպատակով երկամյա պարտադիր ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 42-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման վերնագրից, 1-ին կետից, որոշման հավելվածի վերնագրից, հավելվածի
1-ին և 2-րդ կետերից հանել «ավագ և» բառերը, իսկ «խմբերում» բառը փոխարինել «խմբում» բառով.
բ) որոշման հավելվածի 3-րդ, 4-րդ կետերում, 8-րդ կետի երկրորդ պարբերությունում և 13-րդ կետի «ա» ենթակետում «կադրային ստորաբաժանում» բառերն ըստ հոլովառության փոխարինել «կադրային ծառայություն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր