31 Մայիսի 2012, 685 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22 ի N 1919-Ն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 09 բաժնի 05 խմբի 01 դասի «10. Հայաստանի Հանրապետության մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովում» ծրագրով ձեռք բերվող մարզագույքի (այսուհետ` մարզագույք) ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) մարզագույքի բաշխման ցանկը՝ ըստ մանկապատանեկան մարզադպրոցների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ մարզագույքը սույն որոշման N 2 հավելվածում նշված կազմակերպություններին հատկացվում է անհատույց, սեփականության իրավունքով: