31 Մայիսի 2012, 684 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի <<ե>> կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի <<Բժշկաuոցիալական փորձաքննության ժամանակ oգտագործվող դաuակարգիչները և հաշմանդամության խմբերի uահմանման չափանիշները հաստատելու մասին>> N 780-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագիրը <<չափանիշները>> բառից հետո լրացնել <<և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում սահմանվում է անժամկետ հաշմանդամություն>> բառերով.
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները, հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները և ախտաբանական վիճակները, որոնց դեպքում սահմանվում է անժամկետ հաշմանդամություն՝ համաձայն N N 1, 2 և 3 հավելվածների:>>.
3) որոշումը լրացնել N N 2 և 3 հավելվածներով` համաձայն N N 1 և 2 հավելվածների.
4) որոշման հավելվածում`
ա. <<Հավելված>> բառը փոխարինել <<Հավելված N 1>> բառով,
բ. IX գլխի վերնագիրը <<Կենսագործունեություն>> բառից առաջ լրացնել <<Երեխաների մոտ>> բառերով,
գ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<29. Մինչև 18 տարեկան անձանց <<հաշմանդամ երեխա>> կարգավիճակի սահմանման չափանիշ են հիվանդություններով, վնասվածքների հետևանքով, արատներով կամ զարգացման և աճի խանգարումներով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների չափավոր կամ արտահայտված կամ խիստ արտահայտված կայուն խանգարումները, որոնք հանգեցնում են կենսագործունեության որևէ տեսակի 1-ին, 2-րդ կամ 3-րդ աստիճանի սահմանափակումների (տարիքային նորմերին համապատասխան):>>,
դ. 31-րդ կետի <<գ>> ենթակետը <<դիտման պայմաններում>> բառերից հետո լրացնել <<իսկ 2 և 4 տարի դիտման պայմաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման N N 2 և 3 հավելվածների>> բառերով,
ե. 32-րդ կետը <<անվերադարձ բացակայության դեպքում>> բառերից հետո լրացնել <<բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման N N 2 և 3 հավելվածներում նշված ախտաբանական վիճակների>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: