1 Սեպտեմբերի 2005, 1420 - Ն
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ, ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական, քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին՝ համաձայն հավելվածի:
2. Դատախազությունում ծառայություն անցած և դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող ոստիկանության կոչում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր