17 Մայիսի 2012, 673 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈ¬ԽՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
<<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին և 14-րդ կետի <<բ>> և <<գ>> ենթակետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 21-ի <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին>> N 1919-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին>> N 77-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գերակա խնդիրների 11-րդ կետի <<Գերակա խնդիրները>> և <<Գերակա խնդրի լուծմանն ուղղվող քայլերը>> սյունակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի գերակա խնդիրների հիմնավորումների 11-րդ կետի <<Հիմնավորումներ>> սյունակում <<200>> թիվը փոխարինել <<175>> թվով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: