24 Մայիսի 2012, 666 - Ա
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԳԾՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության ու Վերա-կառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված Համայնքային ջրամա-տակարարման ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի վարկային ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված Համայնքային ջրամատակարարման ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի վարկային ծրագրերի շրջանակներում տրամադրվող Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարները որպես պետական բաժնեմաս ենթակա են ներդրման «Հայ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ յուրաքանչյուր տարվա տարեկան գործունեության արդյունքների ամփոփումից հետո, տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված Համայնքային ջրամատակարարման ծրագրի և Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի վարկային ծրագրերի գծով հատկացված Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման գումարների չափով «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման վերաբերյալ: