Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 377 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՔԵԹԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է. 

Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Քեթիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1000 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել` 

ա) 998 հեկտարը, որից` 77,4 հեկտար վարելահող, 12,7 հեկտար բազմամյա տնկարկ, 752 հեկտար արոտ, 155,9 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 10 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար. 

բ) 2 հեկտար վարելահղը` բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու համար։