Կառավարության որոշումներ

24 Մայիսի 2012, 644 - Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Uարդարապատի հերոսամարտին նվիրված տոնակատարությունների ընթացիկ ծախսերի կազմակերպման նպատակով «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 5,959.8 հազ. դրամ` Հայաuտանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
2. Հանրապետության տոնին նվիրված թանգարանային նոր ցուցադրության կազմակերպման նպատակով «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 4,770.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Uարդարապատի հերոսամարտին նվիրված տոնակատարությունների և պաշտոնական ճաշի կազմակերպման նպատակով «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 4,110.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և «Արմավիրի մարզի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը սույն որոշման համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով հատկացված գումարները տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա: