Կառավարության որոշումներ

24 Մայիսի 2012, 648 - Ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՈՐՄԱ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» ենթակետի երկրորդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել միջազգային զարգացման այն կազմակերպությունների ցանկը, որոնցից ստացված փոխառությունների դիմաց վճարման ենթակա տոկոսների մասով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման առավելագույն թույլատրելի նորմա չի կիրառվում` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հավելված