Կառավարության որոշումներ

24 Մայիսի 2012, 643 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 674 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետից հանել «և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը, իսկ «լիցենզավորող» բառից հետո լրացնել «և թույլտվություններ տրամադրող» բառերով.
2) որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը «լիցենզիաների» բառերից հետո լրացնել «և թույլտվությունների» բառերով.
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) սույն որոշմանը կից N 3 ձևով` յուրաքանչյուր ամսվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում տրամադրված այն լիցենզիաների, դրանց կից ներդիրների, լիցենզիաների վերաձևակերպման, լիցենզիաների կամ ներդիրների գործողության կասեցման և դադարեցման մասին, որոնց համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական տուրքի դրույքաչափը սահմանված է լիցենզիային կից ըստ ոլորտների տրամադրվող յուրաքանչյուր ներդիրի համար: Սույն ենթակետում նշված լիցենզիաների մասով սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկություններ չեն ներկայացվում:».
4) որոշման 3-րդ կետում «ա» և «բ» բառերը փոխարինել «ա», «բ» և «գ» բառերով.
5) որոշման 1 ձևը «լիցենզավորող» բառից հետո լրացնել «,թույլտվություն տրամադրող» բառերով, «լիցենզավորված» բառից հետո` «,թույլտվություն ստացած» բառերով, «լիցենզիաների» բառից հետո` «և թույլտվությունների» բառերով, «լիցենզիան» բառից հետո` «կամ թույլտվությունը» բառերով.
6) որոշման N 2 ձևը «լիցենզավորող» բառից հետո լրացնել «, թույլտվություն տրամադրող» բառերով, «լիցենզավորված» բառից հետո` «, թույլտվություն ստացած» բառերով, «լիցենզիաների» բառից հետո` «կամ թույլտվությունների» բառերով, «լիցենզիայի վերաձևակերպման» բառերը փոխարինել «լիցենզիայի կամ թույլտվության վերաձևակերպման» բառերով, «լիցենզիայի գրանցված» բառերը` «լիցենզիայի կամ թույլտվության գրանցված» բառերով, «լիցենզիայի գործողության» բառերը` «լիցենզիայի կամ թույլտվության գործողության» բառերով.
7) որոշումը լրացնել N 3 ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հավելված