24 Մայիսի 2012, 639 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 404 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց՝ պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետում «համապատասխան պայմանագիր» բառերը փոխարինել «նվիրատվության պայմանագիր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված՝ հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետում «(Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից հաստատված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան)` դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվում են բնակիչների կողմից» բառերը փոխարինել «համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի բոլոր ձևերը «Սույն պայմանագրով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պայմանագրի կնքման պահին գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» տողից առաջ լրացնել «Գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում է պայմանագրով _____________________________________ հանդիսացող անձի հաշվին
(նշել համապատասխան կողմը)
(լրացվում է ըստ անհրաժեշտության):» տողով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: