Կառավարության որոշումներ

10 Մայիսի 2012, 628 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.
«2.1) Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոցում հանրակրթական ուսուցումը կազմակերպվում է 1-12-րդ դասարաններում».
2) որոշման հավելվածի 7-րդ կետում «միջնակարգ» բառը փոխարինել «ավագ» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ ապահովել «Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) հաստատել «Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: