Կառավարության որոշումներ

17 Մայիսի 2012, 618 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության, ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի, միջև կնքված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրի շրջանակներում կնքված պոմպակայանների վերականգնման պայմանագրերի մասով առաջացած վեճերի լուծման հանձնաժողովի ծախսերի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի կողմից ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 43,300.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարչական ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ը ապահովել 43,300.0 հազ. դրամ գումարի փոխանցումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի «ԱՄՆ-ի կառավարության աջակցությամբ իրականացվող Հազարամյակի մարտահրավեր» դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվից պաշտոնական դրամաշնորհների հաշվառման համար գանձապետական միասնական հաշվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ենթահաշվին: