17 Մայիսի 2012, 612 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 893-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր տարածում և ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկերն ու Հայաստանի Հանրապետության ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկը հաստատելու մասին» N 893-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: