3 Մայիսի 2012, 602 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ>> ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
<<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին, 23-րդ հոդվածի 3-րդ մասին և <<Հայաստանի կույրերի միավորում>> հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, և 3 հավելվածների:
2. <<Հայաստանի կույրերի միավորում>> հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներ) գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, <<Հայաստանի կույրերի միավորում>> հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրելու համար, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ոչ ավելի, քան 55,629.1 հազ. դրամ, որից` 1-ին կիսամյակում՝ 28894.1 հազ. դրամ, ինն ամիսում՝ 42261.6 հազ. դրամ, տարեկան՝ 55629.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները հատկացվում են`
1) ավելացված արժեքի հարկի գծով` 2011 թվականի տարեկան գործունեության արդյունքներով սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարների փոխհատուցման համար` 926.7 հազ. դրամ, և 2012 թվականի գործունեության արդյունքներով տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար` ոչ ավելի, քան 32,500.0 հազ. դրամ.
2) գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 2011 թվականի տարեկան գործունեության արդյունքներով սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերությունների կողմից մուծված, սակայն Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեից չփոխհատուցված գումարի փոխհատուցման համար` 1.232.4 հազ. դրամ, և 2012 թվականի գործունեության արդյունքներով տվյալ տարվա ընթացքում ընկերությունների կողմից մուծվելիք գումարների փոխհատուցման համար` ոչ ավելի, քան 20.970.0 հազ. դրամ:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվից <<Հայաստանի կույրերի միավորում>> հաշմանդամների հասարակական կազմակերպությանը տրամադրվում են բյուջեների կատարման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարային փաստաթղթերի հիման վրա:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված փաստաթղթերը կազմել` հիմք ընդունելով <<Հայաստանի կույրերի միավորում>> հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից տրամադրված`
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված գումարների դեպքում`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2011, 2012 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով, ընկերությունների կողմից ավելացված արժեքի հարկի հաշվարկներում արտացոլված վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկների պատճենները.
2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գումարների դեպքում`
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` 2011, 2012 թվականների հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ընկերությունների կողմից, որպես գործատու, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված վճարման ենթակա գումարների փաստացի վճարումները հավաստող փաստաթղթերի (վճարման անդորրագրերի) պատճենները,
բ. ընկերությունների գրանցման վայրի հարկային մարմնին օրենքով սահմանված կարգով ներկայացված պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հաշվետվությունների պատճենները.
3) հաշվետու ժամանակաշրջանում աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունենալու վերաբերյալ տեղեկանքը (ըստ առանձին ընկերությունների):
6. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փաստացի վճարված ավելացված արժեքի հարկը` սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 100 տոկոսով.
2) գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության 2011, 2012 թվականների պետական բյուջե փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները` սույն որոշման 1-ին կետում նշված գումարների սահմաններում, հաշվի առնելով սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները, ընկերություններին փոխհատուցվում են 81.5 տոկոսի չափով.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների` համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների հաշվարկներում (հաշվետվություններում) արտացոլված Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջե վճարման ենթակա գումարներից ընկերությունների կողմից ավելի վճարված գումարները (գերավճարները) սույն որոշմամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա չեն.
4) ընկերությունների կողմից նախորդ տարիների արդյունքներով ավելացված արժեքի հարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություններում արտացոլված` համապատասխան բյուջեներ վճարման ենթակա գումարներից ավելի վճարված և նախորդ տարիների պետական բյուջեներից փոխհատուցված գումարները հաշվանցվում են սույն որոշմանը համապատասխան 2012 թվականին այդ ընկերություններին փոխհատուցվելիք գումարների դիմաց` համաձայն N 4 հավելվածի: