10 Մայիսի 2012, 590 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍ ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄ- ԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 256,796.4 հազ. դրամ, այդ թվում`
1) 2012 թվականի երրորդ եռամսյակում` 113,690.4 հազ. դրամ՝ համակարգչային սարքավորումների ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով).
2) 2012 թվականի չորրորդ եռամսյակում` 143,106.0 հազ. դրամ՝ ծրագրային ապահովման ներդրման (1-ին փուլ) համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ նյութական հիմնական միջոցներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ նախապես համաձայնեցված նախահաշվի հիման վրա:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն սույն որոշման 1-ին կետով նախատեսված եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման տեղեկատվական համակարգի ծրագրային ապահովման ներդրման գնման գործընթացն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառման միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: