10 Մայիսի 2012, 595 - Ն
ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ, ՔԱՂԱՔԱՇԻ ՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասի (այսուհետ՝ «Վարպետաց» թաղամաս) ընդհանուր մակերեսով 33.366 հեկտար հողամասից (N 3 հասցեում գտնվող 32.339 հեկտար և N 2 հասցեում գտնվող 1.027 հեկտար հողատարածքները) ներթաղամասային ճանապարհներով զբաղեցված 8.37 հեկտար հողատարածքը` համաձայն հավելվածի, 53032320.0 դրամ արժողությամբ (այսուհետ` գույք) նվիրել Սպիտակի քաղաքային համայնքին (այսուհետ՝ համայնք)` նվիրատվության պայմանագրում սահմանելով, որ սույն կետից բխող գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները կատարվելու են համայնքի միջոցների հաշվին:
2. Առանձնացնել «Վարպետաց» թաղամասի տարածքը` որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 2-րդ կետից բխող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 728-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: