19 Ապրիլի 2012, 552 - Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և <<Ներքին աուդիտի մաuին>> Հայաuտանի Հանրապետության oրենքի 5-րդ հոդվածներով` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ստեղծելու մասին>> N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 2 հավելվածում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ֆինանսական տեսչական վարչությունը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմից դուրս կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին աուդիտի վարչության, որի կապակցությամբ 1-ին կետում <<Ֆինանսական տեսչական վարչություն>> բառերը հանել, իսկ 3-րդ կետը լրացնել <<Ներքին աուդիտի վարչություն>> բառերով.
2) N 4 հավելվածում <<Ռազմատեղեկագրական բաժին>> բառերը փոխարինել <<Ռազմատեղագրական բաժին>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: