26 Ապրիլի 2012, 556 - Ն
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «T1-T2-CW-01 ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ M 1 ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 29+600-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 71+500 (ՀԱՏՎԱԾ 1), ԵՐԵՎԱՆ-ԱՐԱՐԱՏ M 2 ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 9+312-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 47+400 (ՀԱՏՎԱԾ 2) ԵՎ ԵՐԵՎԱՆ-ԱՇՏԱՐԱԿ M 1 ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ 18+370-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԿՄ 29+773 (ՀԱՏՎԱԾ 3) ՎԵՐԱԿԱ ՌՈՒՑՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հայտարարված «T1-T2-CW-01 գոյություն ունեցող Աշտարակ-Թալին M 1 ավտոճանապարհի կմ 29+600-ից մինչև կմ 71+500 (հատված 1), Երևան-Արարատ M2 ճանապարհի կմ 9+312-ից մինչև կմ 47+400 (հատված 2) և Երևան-Աշտարակ M 1 ճանապարհի կմ 18+370-ից մինչև կմ 29+773 (հատված 3) վերակառուցում և բարելավում» միջազգային բաց մրցույթի արդյունքները` «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն, Էս Ա» (Corsan Corviam Construccion, S.A) իսպանական ընկերությունը 250 մլն ԱՄՆ-ի դոլար արժեքով (ներառյալ հարկերը) մրցույթի հաղթող ճանաչելու մասին:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին Հայաստանի Հանրապետության անունից կնքել կապալի համապատասխան պայմանագիր մրցույթում հաղթող ընկերության հետ: