Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2012, 547 - Ն

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ>> ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱ¬ՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Վանաձորի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 7503600 դրամ հաշվեկշռային արժեքով Վանաձոր քաղաքի Պ. Սևակի 49 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկը` 531,42 քառ. մետր ընդհանուր մակերեսով (այսուհետ` գույք) և որպես պետական սեփականություն ամրացնել <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու նպատակով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման միջոցով նվազեցնել <<Վանաձորի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի <<Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին>> N 1406-Ն որոշման 4-րդ կետի երկրորդ պարբերությունում <<Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 51.5 քառ. մետր>> բառերը փոխարինել <<Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 91.0 քառ. մետր>> բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո ապահովել 1-ին և 4-րդ կետերում նշված գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագրի կնքումը` սահմանելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: