Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 541 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 88 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում «(կցվում է)» բառերը փախարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով.
2) որոշման 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել բազմաբնակարան շենքերում բնակարանները որպես գրասենյակ օգտագործելու համար հասարակական գործառնական նշանակության և հասարակական գործառնական նշանակությամբ որպես գրասենյակ օգտագործվող տարածքները բնակելի գործառնական նշանակության փոփոխման համար ներկայացվող դիմում-հայտերի NN 1 և 2 ձևերը` համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`
ա. «Հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ» բառերը փոխարինել «Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման» բառերով,
բ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ և 3.6-րդ կետերով.
«3.1. Շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերում` բազմաբնակարան շենքերում բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը հասարակական գործառնական նշանակության, որպես գրասենյակ օգտագործելու համար կատարվում է համայնքի ղեկավարի կողմից` բնակարանի սեփականատիրոջ դիմում-հայտի հիման վրա: Բնակարանի սեփականատերը (կամ նրա կողմից լիազորված անձը) բնակարանի գործառնական նշանակության փոփոխության նպատակով համայնքի ղեկավարին ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածով հաստատված
N 1 ձևին համապատասխան դիմում-հայտ` կցելով դրանում նշված փաստաթղթերը:
3.2. Շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերում` բազմաբնակարան շենքերում հասարակական գործառնական նշանակությամբ` որպես գրասենյակ օգտագործվող տարածքի գործառնական նշանակության փոփոխումը բնակելի գործառնական նշանակության կատարվում է համայնքի ղեկավարի կողմից` տվյալ տարածքի սեփականատիրոջ դիմում-հայտի հիման վրա: Տվյալ տարածքի սեփականատերը (կամ նրա կողմից լիազորված անձը) տարածքի գործառնական նշանակության փոփոխության նպատակով համայնքի ղեկավարին ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածով հաստատված N 2 ձևին համապատասխան դիմում-հայտ` կցելով դրանում նշված փաստաթղթերը:
3.3. Սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերի իմաստով՝ գրասենյակ է համարվում այն տարածքը, որն օգտագործվում է իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի ստորաբաժանման, միջազգային կազմակերպության կամ նրա առանձնացված ստորաբաժանման կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից՝ իր գործավարությունը, հաշվապահական հաշվառումը, փաստաթղթաշրջանառությունը, տեղեկատվության փոխանակումը (այդ թվում` համակարգչային եղանակով) կազմակերպելու, և (կամ) ծրագրերի մշակման (այդ թվում` համակարգչային ծրագրավորման ու նախագծման), և (կամ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հաշվապահական, իրավաբանական կամ այլ մասնագիտական ծառայությունների մատուցման համար:
3.4. N 2 հավելվածով հաստատված NN 1 և 2 ձևերին համապատասխան՝ ներկայացված դիմում-հայտի և կից փաստաթղթերի ներկայացման օրվանից համայնքի ղեկավարը 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում գործառնական նշանակության փոփոխման մասին կամ մերժում է այն:
3.5. Սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված դեպքերով բնակարանի (տարածքի) գործառնական նշանակության փոփոխության մասին դիմում-հայտը մերժվում է, եթե բնակարանի (տարածքի) գործառնական նշանակության փոփոխությունը հակասում է սույն կարգի կամ նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին:
3.6. Համայնքի ղեկավարը գործառնական նշանակության փոփոխության մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչում, եթե բնակարանի (տարածքի) սեփականատերը չի կատարել N 2 հավելվածով հաստատված դիմում-հայտերի NN 1 և 2 ձևերին համապատասխան՝ ստանձնած պարտավորությունները կամ բազմաբնակարան շենքի տվյալ մուտքի (որտեղ տեղակայված է գործառնական նշանակությունը փոփոխած բնակարանը (տարածքը) բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից համայնքի ղեկավարին ներկայացվել է համապատասխան համատեղ դիմում».
4) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված