Կառավարության որոշումներ

3 Մայիսի 2012, 539 - Ն

2012 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 ապրիլի 23-ի <<2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին>> ՆՀ-97 -Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. 2012 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2012 թվականի գարնանային զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսների ընթացքում՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի ապրիլի 23-ի <<2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին>> ՆՀ-97 -Ն հրամանագրի 1-ին կետի պահանջներով.
2) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններ հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2012 թվականի գարնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաuտումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) 2012 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. դպրոցներում` մինչև 2012 թվականի հունիսի 25-ը,
բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2012 թվականի հունիսի 25-ը,
գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2012 թվականի հունիսի 1-ը,
դ. մինչև 2012 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2012 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները,
ե. մինչև 2012 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.
2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2012 թվականի հունիսի 20-ը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել <<Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով>> կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված