Կառավարության որոշումներ

26 Ապրիլի 2012, 530 - Ա

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփական միջոցների հաշվին ապամոնտաժել Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցված և կոնցեսիոն ակտիվների կազմում ընդգրկված՝ արտադրական գործընթացներում չօգտագործվող Արաբկիր-Քանաքեռ վազուրդի կմ 0 + 650 մ մինչև կմ 1 + 540 մ ներառյալ 890 մ երկարությամբ երկաթուղային գիծը` համաձայն N 1 հավելվածի, դրանից առաջացած կազմատված գույքը և նյութերն օգտագործելով երկաթուղու համակարգի կարիքների համար:
2. Երևան քաղաքի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում ներառված գույքն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Երևան քաղաքի համայնքին` քաղաքաշինական նպատակներով օգտագործելու համար:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սահմանված կարգով հանել կոնցեսիոն ակտիվների կազմից.
2) սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնումը Երևան քաղաքի համայնքին:
 

Հավելված