12 Ապրիլի 2012, 521 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1473-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ
և 10.1-ին հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 1473-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) կարգի 1-ին կետը լրացնել «այդ թվում` քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) կիրառման միջոցով:» բառերով.
2) կարգի 4.1-ին կետում «իրավասու մարմին» բառերը փոխարինել «սույն կարգի
3-րդ կետում նշված առաջադրանք տրամադրող մարմնին (այսուհետ` իրավասու մարմին)» բառերով, իսկ «հարցման» բառից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային հաղորդակցության միջոցով)» բառերով.
3) կարգի 4.2-րդ կետից՝ «կառուցապատողի» բառից հետո հանել «(հայտատուի)» բառը, իսկ «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «(էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման դեպքում` փաստաթղթերի տեսաներածված օրինակները):» բառերով.
4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.5-րդ կետով.
«4.5. Հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման դեպքում իրավասու մարմինն առաջադրանքի փոխարեն կառուցապատողին է տրամադրում ընտրված օբյեկտի տեղանշման հատակագիծը և անհրաժեշտ տեխնիկական պայմանները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
5) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին, 18.2-րդ, 18.3-րդ և 18.4-րդ կետերով.
«18.1. Էլեկտրոնային համակարգի միջոցով առաջադրանք ստանալու համար կառուցապատողը գրանցվում է իրավասու մարմնի Էլեկտրոնային ընդունարանի վեբ-կայքում՝ նշելով իր էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը, ստանում գրանցման համար և սույն կարգի 16-րդ կետի համաձայն իրավասու մարմին է ներկայացնում էլեկտրոնային ձևաթղթով լրացված (N 1 ձև) հայտ` նշելով սույն կարգի 17-րդ կետում նշված օբյեկտի մասին անհրաժեշտ տվյալները: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները:
18.2. Գրանցման համարը կառուցապատողի համար նաև հայտի շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց է:
18.3. Էլեկտրոնային համակարգի միջոցով առաջադրանքի ստացման գործընթացն իրականացվում է կառուցապատողի հայեցողությամբ:
18.4. Առաջադրանքի տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ Հայաստանի Հանրապետության համայնքների, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
6) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.2-րդ, 19.3-րդ և 19.4-րդ կետերով.
«19.2. Էլեկտրոնային համակարգի կիրառման կամ կառուցապատողի ցանկության դեպքում առաջադրանքի տրամադրման կամ սույն կարգի 20-րդ կետի հիմքերով վերջինիս մերժման մասին կառուցապատողը տեղեկացվում է հայտում նշված էլեկտրոնային հասցեով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նշված հեռախոսահամարի միջոցով:
19.3. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում սույն կարգի 19.2-րդ կետում նշված տեղեկացմամբ հայտնվում է նաև կառուցապատողի կողմից ներկայացված տեսաներածված փաստաթղթերի հավաստիությունն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին: Տեղեկացումն ստանալուց հետո կառուցապատողը սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակները ներկայացնում է իրավասու մարմին, որը նույն օրը նշված փաստաթղթերի բնօրինակները դրանց տեսաներածված պատճենների հետ համեմատելուց և վերջիններիս պատշաճ լինելու հանգամանքը հավաստելուց հետո՝ սահմանված կարգով կազմված և իր կողմից կնքված առաջադրանքը (N 2 ձև) ելքագրում և դրա կնիքով հաստատված թղթային տարբերակը տրամադրում է կառուցապատողին:
19.4. Սույն կարգի 19.3-րդ կետով սահմանված դեպքերում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում իրավասու մարմնի կողմից տրված առաջադրանքը չեղյալ է համարվում, ինչի մասին կառուցապատողը տեղեկացվում է գրավոր՝ նշելով սույն կարգի 20-րդ կետով սահմանված հիմքերը: Հայտին կցվող փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են կառուցապատողին: Կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում կառուցապատողը կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:».
7) կարգի 20-րդ կետի «բ» ենթակետում «փաստաթղթերը» բառը փոխարինել «փաստաթղթերի լրակազմը չի համապատասխանում սույն կարգի 18-րդ կետով սահմանված պահանջներին կամ դրանք» բառերով.
8) կարգի 21-րդ կետը «հայտ ներկայացնել» բառերից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային համակարգի կիրառման միջոցով)» բառերով.
9) կարգի N 1 հավելվածի N 1 ձևի և N 2 հավելվածի N 2 ձևի «Կառուցապատող» տողերը «հեռախոսահամարը» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հասցեն» բառերով և հանել «մարզպետ» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: