12 Ապրիլի 2012, 501 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացում` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2012 թվականին հատկացնել 266,370.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին`
ա. 239,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքը (այսուհետ՝ վարչական շենք) բնակելի շենքի վերակառուցման համար` 2012 թվականի առաջին կիսամյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով),
բ. 4,700.0 հազ. դրամ՝ վարչական շենքը բնակելի շենքի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 2012 թվականի առաջին կիսամյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով),
գ. 470.0 հազ. դրամ՝ վարչական շենքը բնակելի շենքի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար` 2012 թվականի առաջին կիսամյակում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը`
ա. 12,200.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև վանական համալիրի պահպանական գոտու կառուցապատման սխեմայի և էսքիզային փաստաթղթերի մշակման համար, որից` 8,000.0 հազ. դրամը` 2012 թվականի առաջին կիսամյակում, 12,200.0 հազ. դրամը` 2012 թվականի ինն ամսում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով),
բ. 10,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի նիստի արձանագրության 12-րդ կետով Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարությունից բխող, Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի փոփոխությունների կատարման համար, որից` 6,597.2 հազ. դրամը` 2012 թվականի առաջին կիսամյակում, 10,000.0 հազ. դրամը` 2012 թվականի ինն ամսում (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված վարչական շենքի վերակառուցման աշխատանքների ավարտման փաստագրումից հետո շենքի բնակարանները հատկացվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի քանդման ենթակա, վթարային` Շահումյան փողոցի NN 11 և 13 բազմաբնակարան շենքերի բնակիչներին` այդ շենքերի պարտադիր քանդման պայմանով, իսկ նշված վթարային շենքերով ու շինություններով ներկայումս զբաղեցված` 7792 քառակուսի մետր հողատարածքն օգտագործվում է պետական սոցիալական ծրագրերի հետագա իրականացման համար:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշված վարչական շենքի վերակառուցման աշխատանքների ավարտման փաստագրումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) բնակությունից ազատված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի NN 11 և 13 վթարային շենքերի ապամոնտաժումը համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված վթարային շենքերից և այլ շինություններից ազատված` 7792 քառակուսի մետր հողատարածքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` որպես պետական սեփականություն:
5. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերից բխող գործընթացների ապահովման նպատակով համապատասխան պայմանագրերի կնքումը:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանը սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի <<ա>> և <<բ>> պարբերություններով նախատեսված աշխատանքների գնումն իրականացնելու է բանակցային ընթացակարգի կիրառմամբ` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: