Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2005, 1326 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 581-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2005/2006 ուսումնական տարվա անվճար և վճարովի ուսուցման տեղերը հաստատելու մասին» N 581-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման հավելվածի N 1 աղյուսակում «4117», «35» և «130» թվերը համապատասխանաբար փոխարինել «4236», «60» և «224» թվերով:

2. Հատկացված լրացուցիչ տեղերի հաշվին ընդունված ուսանողների 2005 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անվճար ուսուցումն ապահովել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 08 ենթախմբի «02. Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին, իսկ 2006 թվականի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 2006 թվականի կողմնորոշիչ չափաքանակների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2024

2023