12 Ապրիլի 2012, 495 - Ն
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի <<Գնումների գործընթացի կազմակերպման մասին>> N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի <<բ>> պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի 07 ծրագրի տնտեսագիտական դասակարգման <<Առողջապահական և լաբորատոր նյութեր>> 4266 հոդվածով նախատեսված 73083.3 հազ. դրամ նախահաշվային արժեքով ապրանքների ձեռքբերումն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: