Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2012, 453 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1445-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզավորման կարգը, հայտի ձևը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1445-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման NN 4 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) որոշման N 5 հավելվածում`
ա. 2-րդ կետի «ա» ենթակետը «գտնվելու վայրը» բառերից հետո լրացնել «հեռախոսահամարը» բառով,
բ. 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) իրավաբանական անձանց համար` պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական հաշվառման համարը»,
գ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը»,
դ. 4-րդ կետը «Հայտատուի» բառից հետո լրացնել «կամ նրա» բառերով,
ե. 5-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
զ. 5-րդ կետի 2-րդ ենթակետը «տարածքի» բառից հետո լրացնել «նկատմամբ անշարժ գույքի» բառերով, իսկ «իրավունքի» բառից հետո` «պետական գրանցման» բառերով,
է. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«5. Հայտատուի կամ նրա ներկայացուցչի անձնագրի պատճենը
6. Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 785-Ն որոշմամբ սահմանված կարգով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության եզրակացությունը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված1

Հավելված2