Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2012, 452 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1924-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը և որակավորման քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1924-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից (այսուհետ` լիազորված մարմին) թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների և թանկարժեք մետաղներ զտարկողների որակավորման հետ կապված հարաբերությունները:».
2) 3-րդ կետը «ներկայացուցիչները» բառից հետո լրացնել «, իսկ մյուս անդամները` համապատասխան ոլորտի մասնագետներից:» բառերով.
3) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի» բառերը փոխարինել «լիազորված մարմնի» բառերով, իսկ «, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրությունների» բառերը հանել.
4) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Չի թույլատրվում քննություններին մասնակցել «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1 Դիմումները լիցենզավորող մարմին ներկայացվում են առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` secretariat@mineconomy.am).
6) 8-րդ և 32-րդ կետերից հանել «կառուցվածքային» բառը.
7) 9-րդ կետում «նամակով» բառը փոխարինել «պատշաճ ձևով» բառերով.
8) 11-րդ կետից հանել «և հարցազրույցի» բառերը.
9) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Թեստերում ներառված հարցերի ցանկը կազմվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում լիազորված մարմնի կողմից: Հարցերը հրապարակվում են լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման ինտերնետային կայքում: Հարցերից բաղկացած առանձին թեստերը կազմվում են յուրաքանչյուր քննությունից մեկ օր առաջ և պահվում հանձնաժողովի քարտուղարի մոտ` փակ, հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի և քարտուղարի ստորագրություններով վավերացված ծրարում: Թեստերը բացվում են քննության ժամանակ` հանձնաժողովի անդամների և դիմորդների ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին թեստեր:».
10) 13-րդ կետի առաջին նախադասությունը «գրավոր» բառից հետո լրացնել «եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով:» բառերով.
11) 16-րդ կետի`
ա. առաջին նախադասությունում «Քննությունների թեստավորման փուլի» բառերը փոխարինել «Քննության» բառով,
բ. վերջին նախադասությունը հանել.
12) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Թեստավորման առաջադրանքների առնվազն 25 միավոր հավաքած դիմորդները համարվում են թեստավորումը հաղթահարած և քննության արդյունքում հաղթող ճանաչված: Քննության պատասխաններն ամփոփվում են հանձնաժողովի որոշման արձանագրությամբ, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քննությանը մասնակցող անդամները:».
13) ուժը կորցրած ճանաչել 18-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերը.
14) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Քննության արդյունքները հայտարարվում են նույն օրը:».
15) 25-րդ կետը «լիազոր մարմնին» բառերից հետո լրացնել «, վերադաս մարմնին» բառերով.
16) 27-րդ կետում «անժամկետ» բառը փոխարինել «3 տարի ժամկետով» բառերով.
17) 29-րդ կետում «հանձնաժողովին է» բառերը փոխարինել «լիազորված մարմին է» բառերով.
18) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Լիազորված մարմինը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյան:».
19) N N 1, 2 և 3 ձևերից հանել «ֆինանսների և» բառերը.
20) N 2 ձևում «ԹԶ» տառերը փոխարինել «ԹՀ» տառերով, իսկ «անժամկետ» բառը` «3 տարի» բառերով.
21) N 3 ձևում «անժամկետ» բառը փոխարինել «3 տարի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո: