Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 477 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 866-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 866-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ներքին աուդիտի բաժին»: