Կառավարության որոշումներ

19 Ապրիլի 2012, 460 - Ա

«ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԲԱՑ ԲԱԺՆԵ ՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«ԳԱՌՆԻ-ԼԵՌ» ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» բաց բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ քաղ. Երևան, Ֆուչիկի 27) տրված զենքի արտադրության լիցենզիայի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 26-ի N 299-Ա որոշում, սերիա` ԶԱ N 007) գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով: