5 Ապրիլի 2012, 394 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորող մարմնի ու հարկային մարմնի միջև տեղեկատվության փոխանակման կարգը և տեղեկությունները ներկայացնելու ձևերը հաստատելու մասին» N 254-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում «տասնհինգ» բառը փոխարինել «հինգ» բառով.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: