Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2012, 446 - Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի N 629-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քարահունջի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 0.1 հեկտար այլ հողատեսքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը 3 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում՝ սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված