Կառավարության որոշումներ

21 Հուլիսի 2005, 1302 - Ն

ԴՐԱՄԱՀԱՏՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 22-րդ հոդվածի 3-րդ և 26-րդ հոդվածի 1-ին մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895 որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

գ) դրամահատման, պետական մեդալների, շքանշանների պատրաստման կամ արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կարգի համաձայն լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: