Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2012, 442 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԱԳՐՈ-ՔԻՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշման N 2 հավելվածի 20-րդ կետի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի բյուջեն` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագրի իրականացման միջոցառումները` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված

Արխիվ

2024

2023