Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2012, 438 - Ա

«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետի և 68-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ 2 հասցեում գտնվող` 13500 քառ. մետր հողամասը հետ վերցնել, և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նշված հողամասի շուկայական գնահատված արժեքով ներդրումը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով:
2. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների, ինչպես նաև իրավաբանական անձի կանոնադրության պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու պարտավորությունը կրում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: