12 Ապրիլի 2012, 428 - Ա
«ԷԼԵԿՏՐՈՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 30-րդ ու 43-րդ և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«ԷԼԵԿՏՐՈՆ» բաց բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը՝ քաղ. Երևան, Շարուրի 37) տրված զենքի արտադրության լիցենզիայի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 434-Ա որոշում, սերիա` ԶԱ N001) գործողության ժամկետը երկարաձգել հինգ տարի ժամկետով: