Կառավարության որոշումներ

12 Ապրիլի 2012, 432 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, <<Բաժնետիրական ընկերությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացնել`
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շենավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` Երևան-Ապարան ավտոմայրուղու և Ջրամբար գյուղ գնացող ճանապարհի աջ սկզբնամասում կառուցված ոռոգման ջրի անավարտ պոմպակայանը և կից վարչական շենքը՝ 2410026 դրամ արժեքով (այսուհետ՝ գույք).
2) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շենավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` Երևան-Ապարան ավտոմայրուղու և Ջրամբար գյուղ գնացող ճանապարհի աջ սկզբնամասում կառուցված ոռոգման ջրի անավարտ պոմպակայանին կից կառուցված և առկա ոռոգման ջրի 7000 գծամետր երկարությամբ 520 մմ տրամագծով երկաթյա, 1300 գծամետր երկարությամբ 400 մմ տրամագծով ազբո-երկաթյա և 2000 գծամետր երկարությամբ 400 մմ տրամագծով ազբո խողովակաշարերը՝ 120800000 դրամ արժեքով (այսուհետ՝ գույք):
2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքը ներդնել <<Սևան-Հրազդանյան-ջրառ>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` համապատասխան չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել <<Ապարան-Արագած>> ՋՕ ընկերությանը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ պետության գույքային իրավունքները պետական գրանցմանը ներկայացնելու աշխատանքները.
2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի ներդրումը <<Սևան-Հրազդանյան-ջրառ>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում.
3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքը <<Ապարան-Արագած>> ՋՕ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու պայմանագրի կնքումը:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքերի գույքային իրավունքների պետական գրանցումը կատարվում է համապատասխանաբար <<Սևան-Հրազդանյան-ջրառ>> փակ բաժնետիրական ընկերության և <<Ապարան-Արագած>> ՋՕ ընկերության միջոցների հաշվին: