29 Մարտի 2012, 417 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1789-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2012 թվականին հատկացնել 256,762.3 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ սույն որոշման NN 1-10 հավելվածներում նշված աշխատանքներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում, կատարել դրանցից բխող փոփոխություններ կնքված պայմանագրերում և նախահաշիվներում:
3. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 11 և 12 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 108-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և թույլտվություն տալու մասին» N 1789-Ն որոշման 2-րդ կետը «դրանցով նախատեսված» բառերից հետո լրացնել «ապրանքների մատակարարման, գույքի ձեռքբերման,» բառերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: