Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2012, 412 - Ն

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Անասնաբուժության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին ու 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և <<Սննդամթերքի անվտանգության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) պետական վերահսկողության շրջանակներում սննդամթերքի, կենդանական և բուսական ծագման հումքի լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկը` ըստ սննդամթերքի խմբերի՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետության կողմից իրականացվող մնացորդային մոնիթորինգի ընթացքում սննդամթերքի և կենդանական ծագման հումքի մնացորդների լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկը` ըստ սննդամթերքի խմբերի հետազոտվող նյութերի՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված N 1

Հավելված N 2

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր