7 Մարտի 2012, 408 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱ- ՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա U Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1279-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարները, ինչպես նաև «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակելի տների և կառուցապատման համար հատկացված հողամաuերի առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացում և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2012 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 113,026.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այդ թվում`
1) պայմանագրի նոտարական վավերացման համար համապատաuխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 14,485.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
2) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 2,897.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
3) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 57,940.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
4) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկատվության տրամադրման համար` 13,524.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).
5) բնակարանների, բնակելի տների չափագրում իրականացնող որակավորում ունեցող կազմակերպությունների մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 24,180.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.
«դ. աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար 1»:
4. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ֆինանսավորումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին` կայունացման դեպոզիտային հաշվից:
5. Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետում նշված չափագրում իրականացնող որակավորում ունեցող կազմակերպությունների հետ կնքել փոխհատուցման պայմանագրեր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: