Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2012, 404 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1929-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը հաստատելու մասին» N 1929-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել 4-րդ, 5-րդ և 14-րդ կետերը.
2) 6-րդ կետում`
ա. առաջին նախադասությունում «ուսումնասիրում է ներկայացված» բառերը փոխարինել «ուսումնասիրում է ապրանքների ներմուծմանը և վերաարտահանմանը վերաբերվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտում առկա» բառերով,
բ. առաջին նախադասությունում «Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա մաքսային վճարների պարտավորությունների մասին տեղեկանքը` համաձայն N 5 ձևի, ինչպես նաև սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված փաստաթղթերը» բառերը փոխարինել «սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումը» բառերով,
գ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) մաքսային վճարների գծով պարտավորությունների բացակայության կամ պարտավորությունների մարման արդյունքում դրական տարբերության առաջացման դեպքում` դիմումում նշված` հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող, հարկային և այլ պարտավորությունների մարմանն ուղղվելու դեպքում` եզրակացություն (N 3 ձև).»,
դ. «գ» ենթակետից հանել «ու հարկային» բառերը և «տարբերության» բառը փոխարինել «տարբերությունը վերադարձնելու» բառերով.
3) 7-րդ կետի «բ» ենթակետում`
ա. «եզրակացություններն ուղարկում է» բառերը փոխարինել «եզրակացությունը, իսկ մեկից ավելի եզրակացությունների դեպքում` եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանքն ուղարկում է» բառերով,
բ. «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
4) 11-րդ և 12-րդ կետերում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Մաքսային վճարների վերադարձը մերժվում է, եթե դիմումով պահանջված գումարը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն ենթակա չէ վերադարձման:».
6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հայաստանի Հանրապետության ֆինանuների նախարարությունը, ստանալով եզրակացությունները (N 2 և (կամ) N 3 ձևեր) կամ կատարված հաշվանցումների կամ վերադարձների մասին ամփոփ տեղեկանքները (N 5 և (կամ) N 6 ձևեր), սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում գումարների վերադարձն իրականացնելու համար`
1) կատարում է հաշվանցում N 3 ձևի եզրակացությանը համապատասխան և (կամ)`
2) կատարում է փոխանցում` N 4 ձևի եզրակացությանը համապատասխան:».
7) N N 1, 2, 3, 4, 5 և 6 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված