Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2012, 403 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 1002-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» N 1002-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 11-րդ կետում`
ա. «համայնքի ղեկավարի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանում՝ քաղաքապետարանի աշխատակազմի) (այսուհետ՝ համայնքի ղեկավարի աշխատակազմ)» բառերը փոխարինել «քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ)» բառերով,
բ. «բացակայության դեպքում՝ տվյալ համայնքի ղեկավարի աշխատակազմի» բառերը փոխարինել «բացակայության դեպքում՝ տվյալ աշխատակազմի» բառերով.
2) 16-րդ կետում «համայնքի ղեկավարի աշխատակազմ» բառերը փոխարինել «աշխատակազմ» բառով.
3) 18-րդ կետում «համայնքի ղեկավարի աշխատակազմում» բառերը փոխարինել «աշխատակազմում» բառով.
4) կարգի ձևում «համայնքի ղեկավարի աշխատակազմի» բառերը փոխարինել «քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: