5 Ապրիլի 2012, 401 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշմամբ, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 7. Պետական հաշվառման օբյեկտների մասին տվյալները պետք է ներկայացվեն սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:».
2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 9. Սույն կարգի 6-րդ կետում նշված գրանցամատյանը վարելու սկզբունքների ապահովման նպատակով գրանցամատյանում ներառված տվյալները յուրաքանչյուր տարի պարտադիր կարգով նորացվում են: Ընդ որում՝
ա) գրանցամատյանում ներառված որևէ գույքի բնութագրիչների փոփոխության դեպքում պետական կառավարման մարմինների ղեկավարները 10-օրյա ժամկետում այդ մասին պետք է տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն իրավասու է իրականացնել պետական գույքի հաշվառման բազայում ներառված գույքի ընտրանքային ուսումնասիրություն և արդյունքում հայտնաբերված թերությունների և (կամ) պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: