Կառավարության որոշումներ

5 Ապրիլի 2012, 392 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1465-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու ծառայությունների վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 1465-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՎԵԼ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) նախաբանում «և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի`» բառերը փոխարինել «,«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մասի, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 15.1-ին կետի՝» բառերով.
3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետները` համաձայն N 1 հավելվածի:».
4) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
5) 2-րդ կետը «անձնագիր» բառից հետո լրացնել «կամ նույնականացման քարտ» բառերով.
6) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հաստատել սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) վճարովի ծառայության մատուցման պայմանագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:».
7) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի լիազորած տարածքային անձնագրային ծառայությունների կողմից:.
8) N 2 հավելվածի`
ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ,

բ. քաղ. Երևան բառերը հանել,
գ. 1.1.-ին կետում անձնագիր տալու կամ փոխանակելու կապակցությամբ կարճ ժամկետում աշխատանքներ կատարելու վճարովի ծառայություն բառերը փոխարինել անձնագիր կամ նույնականացման քարտ (ընդգծել) տալու կամ փոխանակելու կապակցությամբ սեղմ ժամկետում աշխատանքներ կատարելու վճարովի ծառայություն բառերով,
դ. 1.3-րդ և 4.2-րդ կետերը անձնագիրը բառից հետո լրացնել կամ նույնականացման քարտը (ընդգծել) բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:


 

Հավելված