Կառավարության որոշումներ

18 Օգոստոսի 2005, 1193 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «և չեն օգտվել նախորդ տարիներին աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից» բառերը.

բ) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում աջակցություն ստացող անձի ընտանիքի յուրաքանչյուր անդամի` բնակելի մակերեսով ապահովվածությունը չպետք է պակաս լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։