Կառավարության որոշումներ

29 Մարտի 2012, 385 - Ա

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 316-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մաuի դրույթներով և «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լիազորել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության անունից «ԱՎԱԳ ՇԻՆ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:
2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն կնքվող պայմանագիրն ուժի մեջ է մտնում uույն որոշման 1-ին կետում նշված տարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույք օտարելու մասին» N 316-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «պայմանագրի կնքումից հետո երկու տարվա ընթացքում» բառերը փոխարինել «պայմանագրի կնքումից հետո չորս տարվա ընթացքում» բառերով.
2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո երկու տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո չորս տարվա ընթացքում» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում «ԱՎԱԳ ՇԻՆ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և «ԱՎԱԳ ՇԻՆ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի մայիսի 19-ին կնքված Անշարժ գույքի առուվաճառքի մասին և Նախնական առուվաճառքի մասին պայմանագրերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող համաձայնագրերի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «ԱՎԱԳ ՇԻՆ» uահմանափակ պատաuխանատվությամբ ընկերության միջոցներով: